Logo

«Պայմանագրի պատճառով Մբապեն կարծես ՊՍԺ-ի սեփականատերն է». Նեյմարը հավանել է գրառումը (ֆոտո)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
12:01 / 14.08.2022• ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 2-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենսում» ընդունեց «Մոնպելյեին» ու հաղթանակ տարավ խոշոր՝ 5-2 հաշվով:

Դուբլ ձևակերպած բրազիլացի հարձակվող Նեյմարը Թվիթերում հավանել է իր ակումբակից Կիլիան Մբապեին վերաբերող քննադատական գրառումը:

«Հիմա արդեն պաշտոնական. ՊՍԺ-ում 11-մետրանոցների հիմնական իրացնողը Մբապեն է: Ակնհայտ է, որ դա պայմանագրային կետ է, քանի որ աշխարհի ոչ մի ակումբ, որն իր կազմում ունի Նեյմար, նրան երկրորդական դեր չի տա: Ոչ մի ակումբ: Պայմանագրի պատճառով Մբապեն կարծես ՊՍԺ-ի սեփականատերն է»,- գրել է Neymargiabr թվիթերյան էջը, իսկ բրազիլացի հարձակվողը հավանել է գրառումը, ինչը կարելի է տեսնել ֆուտբոլիստի թվիթերյան էջի «հավանումներ» հատվածում:

Հիշեցնենք՝ խաղի 23-րդ րոպեին Մբապեն վրիպել է 11-մետրանոցից, իսկ 43-րդ րոպեին Նեյմարը դիպուկ է իրացրել հարվածը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ