Logo

Նեյմար. «Գվարդիոլան ինձ խոստացել էր դարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

13:54 / 28.02.2025Ֆուտբոլ
null

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչ է իրեն ժամանակին խոստացել Պեպ Գվարդիոլան:

«Նա ասաց, որ ինձ իր հետ կտանի ցանկացած ակումբ: Պեպը խոստացավ ինձ դարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա ասաց, որ եթե մեկ մրցաշրջանում 60 գոլ չխփեմ, ապա ինքը կփոխի իր անունը:

Ես համաձայնեցի, բայց հարցրի, թե որ թիմի մասին է խոսքը: Գվարդիոլան ասաց, որ դեռ չի կարող բարձրաձայնել, սակայն համոզելուց հետո նշեց, որ պայմանագիր է ստորագրելու «Բավարիայի» հետ: Նա ասաց, որ Մյունխենը սառը քաղաք է, բայց ինքը հոգ կտանի ինձ համար: Ամեն դեպքում, ես որոշեցի մնալ «Բարսելոնայում»»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է հանրահայտ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նեյմարը նաև պատմել է, որ 3 անգամ ավելի աշխատավարձով առաջարկ է ունեցել Մադրիդի «Ռեալից», սակայն ընտրել է «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ