«Սանթոսի» վինգեր Նեյմարը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել Բրազիլիայի ազգային հավաքականի հայտացուցակից դուրս մնալուն:
«Թվում էր, թե վերադարձն այնքա՜ն մոտ է, բայց, ցավոք, չեմ կարող հագնել աշխարհի ամենածանր մարզաշապիկը։
Մարզչական շտաբի հետ երկար առանձնազրույց եմ ունեցել, և որոշեցինք ռիսկի չիդմել ու ավելի լավ պատրաստվել, որպեսզի ամբողջությամբ ապաքինվեմ վնասվածքից»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Նեյմարը 17 ամվա դադարից հետո ընդգրկվել էր «Պենտակամպիոնների» հայտացուցակում, սակայն վնասվածքի պատճառով չի օգնի իր թիմին առաջիկա խաղերում։ Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը։
Բրազիլիայի հավաքականն ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման փուլի 13-րդ տուրում մարտի 21-ին սեփական դաշտում կմրցի Կոլումբիայի թիմի դեմ, իսկ 14-րդ տուրում մարտի 26-ին հյուրընկալվելիս կհանդիպի Արգենտինայի հավաքականին։



