Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գրառում է կատարել հոր՝ Գրիգոր Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
«Հարգելի ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար և ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից:
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում:
Քո Ավո և ընտանիք»,- ֆեյսբուքյան էջում գրել է անվանի բռնցքամարտիկը:
Արթուր Աբրահամի հայրը 68 տարեկանում մահացել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:
Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին` ժամը 17.00-ից մինչև 20:00, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 13.00-ին, նույն եկեղեցուց Ներքին Չարբախի գերեզմանատանը:


