Logo

Վարանի ապագան մշուշոտ է «Մանչեսթեր Յունայթեդում»

13:20 / 21.03.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի ապագան շարունակում է մշուշոտ մնալ անգլիական ակումբում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով, Անգլիայի 20-ակի չեմպիոնը դեռ նոր պայմանագիր չի առաջարկել 30-ամյա ֆուտբոլիստին, կողմերը չեն բանակցում։

Վարանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։ Մեծ է հավանականությունը, որ Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 19 խաղ և խփել 1 գոլ։ Նա 2021 թվականին է անգլիական ակումբ տեղափոխվել Մադրիդի «Ռեալում» 10 տարի անցկացնելուց հետո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ