UFC-ի ծանր քաշային կարգի նախկին չեմպիոն Մարկ Կոուլմենը հոսպիտալացվել է, հաղորդում է ESPN-ը։
Ամերիկացի նախկին մարտիկի՝ Օհայոյում գտնվող տանը հրդեհ է բռնկվել։ Կոուլմենը փրկել է իր ծնողներին ու շանը, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ 59-ամյա ամերիկացին վերակենդանացման բաժանմունքում է։
Մարկ Կոուլմենը UFC-ի Փառքի սրահի անդամ է։ Կարիերայի ընթացքում նա անցկացրել է 26 մենամարտ, տարել 16 հաղթանակ ու կրել 10 պարտություն։


