Թուրքական «Ադանա Դեմիրսփորի» 31-ամյա հարձակվող Մարիո Բալոտելին կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա:
Հաղորդվում է, որ «Նյուքասլը» հետաքրքրված է իտալացի հարձակվողի ծառայություններով:
«Երեկ արաբական թիմերից մեկն առաջարկ է արել Բալոտելիի համար։ Մենք հրաժարվեցինք։ Մենք ասացինք, որ չենք պատրաստվում վաճառել նրա տրանսֆերային իրավունքները»,- թուրքական ակումբի նախագահ Մուրատ Սանչակի խոսքն է մեջբերում Sport Bible-ը՝ հղում կատարելով Fanatik-ին։
Բալոտելիի գործող պայմանագիրը թուրքական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Իտալացին ակումբի գույները պաշտպանում է 2021 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին բոլոր մրցաշարերում 20 հանդիպում է անցկացրել «Ադանա Դեմիրսփորի» կազմում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բալոտելին հանդես է եկել ԱՊԼ-ի այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»:
Այս պահին «Նյուքասլն» զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր։