Logo

Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Կվարացխելիային

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:43 / 18.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Նյուքասլը» ցանկանում է հունվարին ձեռք բերել իտալական «Նապոլիի» նորեկ, վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային:

Ինսայդեր Էքրեմ Քյոնուրը հայտնում է, որ «Նյուքասլի» արաբ սեփականատերերն ուշադիր հետևում են Վրաստանի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի փայլուն ելույթներին և պատրաստվում են տրանսֆերային առաջարկով դիմել նրան:

Հիշեցնենք, որ Կվարացխելիան հուլիսի 1-ին էր Բաթումիի «Դինամոյից» 10 միլիոն եվրոյով տեղափոխվել «Նապոլի», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղերում խփել է 7 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ