Sky Sports-ի վերլուծաբան Գարի Նևիլն իր փոդքասթում քննադատել է Լոնդոնի «Չելսիի» անգլիացի վինգեր Քոլ Պալմերին` «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց (1-3) հետո մրցակցի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ ջերմ զրույցի համար, հաղորդում է Goal.com-ը:
«Ես դեմ չեմ զրուցելուն. հասկանալի է, որ նա խաղացել է Պեպի գլխավորությամբ: Ես պարզապես տարօրինակ զգացողություն ունեցա նրանց ջերմ զրույցից: Եթե ես լինեի Պալմերի փոխարեն, 1-3 հաշվով պարտվելուց հետո ջերմորեն չէի զրուցի Պեպի հետ:
Պալմերի խաղից ավելի շատ սպասելիքներ ունեին լոնդոնյան թիմի երկրպագուները, սակայն նա հիասթափեցրեց, իսկ հանդիպումից հետո էլ նման պաահվածքով աչքի ընկավ:
Նա բացարձակապես փայլուն, զարմանալի ֆուտբոլիստ է, բայց լոնդոնյան ակումբի երկրպագուները երկար ճանապարհ չէին անցել նրա համար, որ տեսնեն քեզ մրցակցի մարզչի հետ ջերմ զրուցելիս ու պարտված խաղից հետո ժպտալիս»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար խաղացողը:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականի սեպտեմբերին է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Չելսի»: