Logo

Նևիլ. ««Տոտենհեմը» ավելի մեծ ակումբ է, քան «Մանչեսթեր Սիթին»»

21:58 / 18.02.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծում է, որ «Տոտենհեմն» ավելի մեծ ակումբ է, քան «Մանչեսթեր Սիթին».

«Եկեք ավելի անկեղծ լինենք` «Տոտենհեմն» ավելի մեծ ակումբ է, քան «Մանչեսթեր Սիթին»։ Սա աննքնելի է։ Երբ արաբ շեյխերը ձեռք բերեցին «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմն» արդեն ավելի մեծ ակումբ էր։ Հիմարություն է կարծել, թե «Տոտենհեմը» պատմականորեն «Մանչեսթեր Սիթիից» հզոր չի եղել»,- Նևիլի խոսքը մեջբերում է City Xtra-ն։

«Տոտենհեմն» Անգլիայի չեմպիոն եղել է երկու, «Մանչեսթեր Սիթին»` 10 անգամ։ «Տոտենհեմը» վերջին անգամ տիտղոսը նվաճել է 1961 թվականին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ