Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը բացատրել է, թե ինչու Ռուբեն Նևեշը «Սելեսաուում» հանդես կգա Դիոգու Ժոտայի խաղահամարով, տեղեկացնում է ZeroZero-ն։
««21» համարի մարզաշապիկով կխաղա Ռուբեն Նևեշը՝ Ժոտայի մտերիմ ընկերը։ Սա իմ որոշումը չէ, ոչ էլ՝ ֆեդերացիայինը։ Դիոգուի ընտանիքն է ցանկացել, որ Նևեշը հանդես գա այս խաղահամարով։ Ժոտան միշտ մեզ հետ է․ նա երազում էր աշխարհի չեմպիոն դառնալու մասին։ Հիմա մենք պետք է պայքարենք՝ այդ երազանքն իրականություն դարձնելու համար», - ասել է Մարտինեսը։
28-ամյա Ժոտան ու նրա 26-ամյա եղբայրը` Անդրե Սիլվան, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել են հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:


