Բրիտանիայի թագավորական ընտանիքի մասին նկարահանվող The Crown սերիալի նկարահանումները տուժել են կորոնավիրուսի պատճառով. հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով Netflix-ին:
Անձնակազմի ութ անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. «Crown-ի նկարահանումները մեկ օր առաջ չեղարկվել են, և թիմը մեկնել է Սուրբ Ծննդյան արձակուրդ՝ հիվանդության հաստատված դեպքերի պատճառով», – հայտնել են ընկերությունից:
Հայտնի է, որ նկարահանումների դադարեցումից առաջ՝ առաջին անգամ նկարահանման հրապարակում է հայտնվել 44-ամյա դերասան Բերտի Կարվելը, որը մարմնավորելու է վարչապետ Թոնի Բլերին:
«Crown»-ի հինգերորդ եթերաշրջանը կթողարկվի 2022 թվականի նոյեմբերին: Նոր սեզոնում մասնավորապես ցուցադրվելու են արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի ամուսնալուծությունը և Դիանայի մահվանը նախորդող իրադարձությունները: Սերիալի ստեղծողները արդեն ասել են, որ ֆիլմը չի վերարտադրի այն մահացու վթարը, որի պատճառով մահացել է արքայադուստր Դիանան: