Հեռարձակումների ծառայություն մատուցող հանրհայտ Netflix ընկերությունը հայտարարել է իսպանացի թենիսիստներ Ռաֆաել Նադալի և Կառլոս Ալկարասի միջև ցուցադրական խաղի հեռարձակման մասին:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողն ու ATP-ի պատմության ամենաերիտասարդ առաջին ռակետը կհանդիպեն The Netflix Slam միջոցառման շրջանակում:
Մրցավեճը կկայանա 2024-ի մարտի 3-ին Լաս Վեգասի «Մանդալայ Բեյ» ժամանցային կենտրոնում:
Հիշեցնենք, որ Ռաֆաել Նադալը վերջերս հայտարարել էր, որ վերադառնում է կորտ և մասնակցելու է Բրիսբենի ATP 250 շարքի մրցաշարին, որը կկայանա դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը։