Իտալիայի չեմպիոն «Միլանի» լեգենդար պաշտպան Ալեսանդրո Նեստան իր կարծիքն է հայտնել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին:
-Ի՞նչ եք կարծում, Ձեր լավագույն մարզավիճակում կկարողանայիք հսկել Հոլանդին:
- Այո՛, կկարողանայի: Հոլանդը շատ լավն է, սակայն ես խաղացել եմ Մեսիի, Ռոնալդուի, բրազիլացի Ռոնալդոյի դեմ. Ռոնալդոն յուրահատուկ էր:
- Ի՞նչ խորհուրդ կտաք պաշտպաններին, որոնք պայքարում են Հոլանդի դեմ:
- Ես կփորձեի խաղալ նրան շատ մոտ: Երբ սկսում է արագացումը, հարկավոր է փակել ճանապարհը: Եթե Հոլանդին տարածություն տաս, վերջդ կգա»,- իտալացու խոսքը փոխանում է Copa90-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը 2002-2012 թվականներին պաշտպանել է «Միլանի» գույները:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հոլանդն անցկացրել է 8 խաղ, խփել 14 գոլ ու կատարել 3 ասիստ: