Logo

Ներկայիս առաջատարները չեմպիոնության շանս չունե՞ն. Բայրոն Սքոթի կարծիքը

17:25 / 14.01.2025Բասկետբոլ
null

Ճանաչված նախկին բասկետբոլիստ ու մարզիչ Բայրոն Սքոթը գնահատել է NBA-ի Արևմտյան ու Արևելյան կոնֆերենցիաների առաջատարների՝ «Օքլահոմայի» ու «Քլիվլենդի» հեռանկարները: Ամերիկացին կարծում է, որ նրանք չեն կարող կրկնել իրենց հաջողությունները փլեյ-օֆֆում:

«Կարծում եմ՝ այդ թիմերը բավականաչափ լավն են եզրափակիչ հասնելու համար: Բայց եթե ինձ ուղիղ հարցնեք, թե իրականում նրանք կհասնե՞ն եզրափակիչ, կպատասխանեմ՝ ո՛չ:

Արևմուտքում «Օքլահոմային» շատ դժվար կլինի հաղթել բոլոր այդ ուժեղ թիմերին: Այո՛, նրանք տնային խաղի առավելություն կունենան, բայց չեմ կարծում, թե դա թույլ կտա նրանց դուրս գալ եզրափակիչ»,- Byron Scott’s Fast Break-ի եթերում ասել է Սքոթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա