Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի շտաբ-բնակարանում ներկայացվել են մրցումների մեդալները։
Մեդալների յուրահատկությունն այն է, որ դրանցից յուրաքանչյուրի ձուլվածքում կա Էյֆելյան աշտարակի երկաթյա բեկոր։
«Կատարվել է հսկայական աշխատանք, որպեսզի հաջողվի ոսկին, արծաթն ու բրոնզը միաձուլել Էյֆելյան աշտարակի մետաղի հետ։ Դա է մեդալների յուրահատկությունը»,- ասել է Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Տոնի Էստանգեն, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքն Օլիմպիական խաղերը կընդունի 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:


