Logo

Նեապոլում առևանգել են Խվիչա Կվարացխելիայի ավտոմեքենան

09:42 / 04.11.2022ՍՊՈՐՏ
null

Նեապոլում առևանգել են իտալական «Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի Mini Countryman ավտոմեքենան, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Կողոպուտի պահին 21-ամյա ֆուտբոլիստը տանն է եղել, սակայն ոչինչ չի նկատել։ Կվարացխելիայի տունը գտնվում է Նեապոլի արվարձանում։ Վրաստանի հավաքականի խաղացողը միջադեպի մասին հայտնել է ոստիկանությանը։ Ոստիկաններն արդեն հայտնաբերել են մեքենան և վերադարձրել տիրոջը։

Հիշեցնենք, որ Խվիչա Կվարացխելիան այս մրցաշրջանից առաջ Բաթումիի «Դինամոյից» է տեղափոխվել «Նապոլի», որի կազմում մասնակցել է 17 հանդիպման, դարձել 8 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ