Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Դենվեր Նագեթսը» սեփական մանրահատակի վրա համառ պայքարում 120-123 հաշվով պարտվել է «Դալաս Մավերիքսին»։
«Նագեթսին» չի օգնել նաև NBA-ի եռակի ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչված սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչի թրիբլ-դաբլը։ Նա դարձել է հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ` վաստակելով 33 միավոր, կատարելով 17 ռեբաունդ ու 10 ասիստ։
Թրիբլ-դաբլի հեղինակ է դարձել նաև «Միլուոկի Բաքսի» հույն ծանր հարձակվող Յանիս Ադետոկունբոն և օգնել իր թիմին տնային խաղում 129-117 հաշվով առավելության հասնել «Ինդիանա Փեյսերսի» նկատմամբ։
29-ամյա Ադետոկունբոն հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր` 37 միավոր, 11 ասիստ, 10 ռեբաունդ։
NBA, կանոնավոր առաջնություն
«Դենվեր Նագեթս» - «Դալաս Մավերիքս»` 120-123 (31-33, 22-40, 36-22, 31-28)
«Միլուոկի Բաքս» - «Ինդիանա Փեյսերս»` 129-117 (34-22, 24-22, 35-35, 36-38)