Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դենվեր Նագեթսն» ընդունել է «Բրուքլին Նեթսին» և պարտվել 120-122 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Դենվերի» սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչը, որը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 35 միավոր, գրանցելով 20 ռեբաունդ և կատարելով 11 ասիստ:
«Դենվերը» մնացել է Արևմտյան կոնֆերենցիայի առաջին տեղում, «Բրուքլինն» Արևելքում 5-րդն է:
NBA, կանոնավոր առաջնություն
«Դենվեր» — «Բրուքլին»՝ 120-122 (30-30, 39*31, 18-37, 33-24)
«Լեյքերս» — «Նյու Յորք»՝ 108-112 (27-31, 32-31, 27-23, 22-27)
«Ֆիլադելֆիա» — «Վաշինգտոն»՝ 112-93 (27-19, 28-31, 26-19, 31-24)
«Նյու Օռլեան» — «Պորտլենդ»՝ 127-110 (42-25, 32-29, 35-19, 18-37)
«Սան Անտոնիո» — «Օկլահոմա»՝ 90-102 (19-29, 28-23, 24-26, 19-:24)