Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Դենվեր Նագեթսը» լրացուցիչ ժամանակում 149-141 հաշվով հաղթել է «Ֆինիքս Սանսին»։
«Նագեթսից» գերարդյունավետ հանդիպում է անցկացրել Նիկոլա Յոլիչը. սերբ կենտրոնականը դարձել է NBA-ի պատմության մեջ առաջին բասկետբոլիստը, որը մեկ խաղում վաստակել է 30 կամ ավելի միավոր և կատարել է 20-ից ավելի ասիստ ու ռեբաունդ (31 միավոր, 22 ասիստ, 21 ռաբունդ)։ Նա թրիփլ դաբլ է գրանցել։
31 POINTS.
— NBA (@NBA) March 8, 2025
21 REBOUNDS.
22 ASSISTS.
THE FIRST-EVER 30+ PT, 20+ REB, 20+ AST GAME IN NBA HISTORY 🚨
NIKOLA JOKIĆ IS TRULY SOMETHING SPECIAL. 🌟 pic.twitter.com/I982bZePiF
«Դենվեր Նագեթսն» Արևմտյան կոնֆերենցիայում երրորդ տեղում է, «Սանսը»` 11-րդ։
NBA, կանոնավոր առաջնություն
«Դենվեր Նագեթս» - «Ֆինիքս Սանս»` 149-141 (37-28, 31-28, 34-35, 23-34, լրացուցիչ ժամանակ` 24-16)