Logo

NBA. Յոկիչի դաբլ-դաբլն ու «Նագեթսի» հաղթանակը 36 միավորի առավելությամբ

11:18 / 29.03.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Դենվեր Նագեթսը» սեփական խաղահրապարակում 36 միավորի առավելությամբ հաղթել է «Յուտա Ջազին»` 129-93։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել NBA-ի եռակի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Նիկոլա Յոկիչը։ «Նագեթսի» սերբ կենտրոնականը դաբլ-դաբլ է գրանցել` վաստակելով 27 միավոր, կատարելով 14 ռեբաունդ: Նա գրանցել է նաև 6 ասիստ։

«Դենվեր Նագեթսը» 47-րդ հաղթանակն է տարել Արևմտյան կոնֆերենցիայում ու երրորդ տեղում է, «Յուտա Ջազը» նույն գոտում վերջինն է` 15-րդը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Դենվեր Նագեթս» - «Յուտա Ջազ»` 129-93 (26-15, 31-32, 29-18, 43-28)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ