Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Քլիվլենդ Կավալյերսը» տնային խաղում 103-108 հաշվով անսպասելի պարտվեց «Օռլանդո Մեջիքին»։
«Օռլանդոյի» ամերիկացի ծանր հարձակվող Պաոլո Բանկեռոն դաբլ-դաբլ գրանցեց. նա վաստակեց 24 միավոր, կատարեց 11 ռեբաունդ և 7 ասիստ ու դարձավ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը։
«Կավալյերսի» 16-խաղյա հաղթական շարքն ընդհատվեց։ Քենի Աթքինսոնի գլխավորած թիմը կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում 67 խաղում տարել է 56 հաղթանակ և կրել ընդամենը 11 պարտություն։
NBA, կանոնավոր առաջնություն
«Քլիվլենդ Կավալյերս» - «Օռլանդո Մեջիք»` 103-108 (38-25, 22-22, 23-35, 20-26)