Logo

NBA-ը թարմացրել է MVP-ի հավակնորդների ցանկը

16:41 / 15.02.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) Բոլոր աստղերի խաղից առաջ պաշտոնական կայքում թարմացրել է մրցաշրջանի ամենաթանկարժեք խաղացողի (MVP) հավակնորդների ցանկը։

Ցանկը գլխավորում է «Օկլահոմա Սիթի Թանդերի» կանադացի խաղարկող պաշտպան Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Մրցանակի գործող դափնեկիր, «Դենվեր Նագեթսի» սերբ կենտրոնական Նիկոլ Յոկիչը երկրորդն է, իսկ «Միլուոոկի Բաքսի» հույն ծանր հարձակվող Յանիս Ադետոկունբոն` երրորդը։

NBA-ի ամենաարժեքավոր խաղացողի հավակնորդները

1. Շեյ Գիլջես-Ալեքսանդր («Օկլահոմա Սիթի Թանդեր»),

2. Նիկո Յոկիչ («Դենվեր Նագեթս»),

3. Յանիս Ադետոկունբո («Միլուոկի Բաքս»),

4. Ջեյսոն Թեյթում («Բոսթոն Սելթիքս»),

5. Կառլ-Էթոնի Թաունս («Նյու Յորք Նիքս»),

6. Լեբրոն Ջեյմս («Լոս Անջելես Լեյքերս»),

7. Էնթոնի Էդվարդս («Մինեսոտա Թիմբերվուլվզ»),

8. Ջարեն Ջեքսոն («Մեմֆիս Գրիզլիս»),

9. Ջեյլեն Բրանսոն («Նյու Յորք Նիքս»),

10. Դոնովան Միչել («Քլիվլենդ Կավալյերս»)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ