Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոլոր աստղերի հանդիպումը» 2025 թվականին կկայանա Սան-Ֆրանցիսկոյի «Չեյզ կենտրոն» մարզապալատում, հաղորդում է NBA-ի մամուլի ծառայությունը։
74-րդ «Բոլոր աստղերի հանդիպումը» կընդունի «Գոլդեն Սթեյթի» տնային մարզապալատը։ Խաղը կկայանա 2025թ․ փետրվարի 16-ին։
Հիշեցնենք, որ 2024 թվականին NBA-ի «Բոլոր աստղերի հանդիպումը» կայանալու է Ինդիանապոլիսում։