Logo

NBA-ը հաստատեց նոր մրցաշրջանի մեկնարկի օրը

14:16 / 19.08.2023• Բասկետբոլ
Պաշտոնական
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) պաշտոնապես հաստատել է նոր մրցաշրջանի մեկնարկի օրը։

Կանոնավոր առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 24-ին ու կավարտվի ապրիլի 14-ին։ Առաջին խաղային օրը կկայանա երկու հանդիպում․ նորընծա չեմպիոն «Դենվեր Նագեթսը» կխաղա «Լոս Անջելես Լեյքերսի» հետ, իսկ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» մրցակիցը կլինի «Ֆինիքս Սանզը»։

Կանոնավոր առաջնությունում թիմերը կանցկացնեն 82-ական հանդիպում։ Փլեյ-ինը կանցկացվի օգոստոսի 16-19-ին, իսկ փլեյ-օֆֆը կմեկնարկի ապրիլի 20-ին։ Եզրափակիչ շարքի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 6-ին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Դենվերը» պատմության մեջ առաջին անգամ դարձել էր NBA-ի չեմպիոն՝ եզրափակիչ շարքում հաղթելով «Մայամի Հիթին» (4-1)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ