Logo

NBA-ում գրանցվել է ամենաարդյունավետ հանդիպումը 21-րդ դարում (տեսանյութ)

15:23 / 25.02.2023Վիդեո
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում կայացել է ամենաարդյունավետ հանդիպումը 21-րդ դարում:

«Քլիպերսն» ու «Սակրամենտոն» հաղթողին պարզել են երկու լրացուցիչ ժամանակից հետո: Թիմերը միասին վաստակել են 351 միավոր: Հյուրերը հաղթել են 176-175 հաշվով:

«Քլիպերսի» կազմում 44 միավորով ամենաարդյունավետը Կավայ Լենդարդն է: «Սակրամենտոյի» բասկետբոլիստ Դե Արոն Ֆոսքն ընդամենը 2 միավոր է զիջել մրցակցին:

Հիշեցնենք, որ NBA-ի պատմության մեջ ավելի խոշոր հաշիվ գրանցվել է միայն 1983թ., երբ «Դենվերը» 184-186 հաշվով զիջել է «Դեթրոյթին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ