Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում գերազանցվել է հաճախելության ռեկորդը:
Ընթացիկ մրցաշրջանի խաղերին ներկա է եղել 22 234 502 հանդիսական: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2017/18 մրցաշրջանում (22124559):
Այս տարի միջին հաճախելիությունը կազմել է 18077 երկրպագու, որը նույնպես ռեկորդ է: 791 խաղերում վաճառվել են բոլոր տոմսերը:
Հիշեցնենք, որ NBA-ի կանոնավոր առաջնությունն ավարտվել էր ապրիլի 9-ին, իսկ ապրիլի 11-ին կմեկնարկի փլեյ-ինը: