NBA-ում 9 մրցաշրջան և 480 խաղ անցկացրած չինացի բասկետբոլիստ Ջերեմի Լինը 37 տարեկանում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Լինը հատկապես տպավորիչ ելույթներ էր ունեցել «Նյու Յորք Նիքսի» կազմում, 2012 թվականին մեկ խաղում միջինում վաստակում էր 25 միավոր: Նա օգնել էր իր թիմին 7 անընդմեջ հաղթանակ տանել:
Չինացին խաղացել է նաև «Հյուսթոնում», «Լեյքերսում», «Շառլոթում», «Բրուքլինում», «Ատլանտայում» և «Տորոնտոյում», որի կազմում 2019 թվականին դարձել է NBA-ի չեմպիոն։

