Logo

NBA. Ստեֆեն Կարիի պատմական ռեկորդային շարքն ավարտվեց

12:27 / 18.12.2023Բասկետբոլ
null

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» առաջատար Ստեֆեն Կարիի՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ռեկորդային շարքը 3 միավորանոց նետումների ցուցանիշով ավարտվել է։

NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյթը» 118-114 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Պորտլենդ Բլեյզերսի» նկատմամբ։

Ամերիկացի բասկետբոլիստը խաղահրապարակում անցկացրել է 31 րոպե ու վաստակել 7 միավոր։ Նա կատարել է 3 միավորանոց նետման 8 փորձ, բոլորը՝ անհաջող։

Ստեֆեն Կարին նախորդ 268 խաղում անընդմեջ կատարել էր նվազագույնը մեկ 3 միավորանոց դիպուկ նետում։ Դա ռեկորդային ցուցանիշ է NBA-ի պատմության մեջ։ Նախորդ անգամ 35-ամյա բասկետբոլիստն առանց դիպուկ 3 միավորանոց նետման հանդիպում անցկացրել էր 2018 թվականի նոյեմբերին։

Այս պահին 3 միավորանոց նետումների ամենաերկար շարքն ունի «Միլուոկի Բաքսի» խաղարկող Դեմյեն Լիլարդը (101 խաղ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ