Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդ Կավալիերսը» մրցակցի խաղահրապարակում 114-106 հաշվով ուժեղ է գտնվել «Վաշինգտոն Ուիզարդից»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Դոնովան Միտչելը հյուրերի կազմում վաստակել է 40 միավոր, գրանցել 8 ռեբաունդ ու 5 ասիստ։ «Վաշինգտոնից» ամենաարդյունավետը Կայլ Կուզման էր՝ 28 միավոր։
«Քլիվլենդը» վերջին 16 խաղում տարել է 15-րդ հաղթանակը ու երկրորդն է Արևելյան կոնֆերենցիայում։


