Logo

NBA. «Փեյսերսը» հաղթեց 32 միավորի առավելությամբ, չեմպիոնը հավասարեցրեց շարքի հաշիվը

10:51 / 13.05.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի չորրորդ դիմակայությունում «Ինդիանա Փեյսերսը» 32 միավորի տարբերությամբ հաղթեց «Նյու Յորք Նիքսին»` տանն առավելության հասնելով 121-89 հաշվով։ «Փեյսերսը» այս հաղթանակից հետո հավասարեցրեց շարքի հաշիվը` 2-2։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ տանտերերի խաղարկող պաշտպան, ամերիկացի Թայրիզ Հելիբերթոնը` 20 միավոր, 6 ռեբաունդ ու 5 ասիստ։

Գործող չեմպիոն «Դենվեր Նագեթսը» նույնպես հավասարեցրեց հաշիվը «Մինեսոտա Թիմբերվուլվզի» դեմ շարքում` 2-2։ «Նագեսթը» չորրորդ խաղում հյուրընկալվելիս հաղթեց 115-107 հաշվով։

«Թիմբերվուլվզին» հաջողությանը չնպաստեց նաև Էնթոնի Էդվարդսի 44 միավորը, 5 ռեբաունդն ու 5 ասիստը, ամերիկացին հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։ «Դենվերի» առաջատար Նիկոլա Յոկիչը վաստակեց 35 միավոր, գրանցեց 7-ական ռեբաունդ ու ասիստ։


NBA, քառորդ եզրափակիչ

«Ինդիանա Փեյսերս» - «Նյու Յորք Նիքս»` 121-89 (34-14, 35-27, 32-22, 20-26)

Շարքի հաշիվը` 2-2


«Մինեստո Թիմբերվուլվզ» - «Դենվեր Նագեթս»` 107-115 (24-29, 25-35, 30-26, 28-25)

Շարքի հաշիվը` 2-2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա