Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դենվեր Նագեթսը» սեփական խաղահրապարակում 120-101 հաշվով հաղթել է «Բրուքլին Նեթսին»։
«Նագեթսի» կենտրոնական Նիկոլա Յոկիչը վաստակել է 26 միավոր, 15 անգամ տիրել օղակից հետ եկած գնդակին և կատարել 10 արդյունավետ փոխանցում՝ դառնալով թրիփլ-դաբլի հեղինակ:
Յոկիչը յոթերորդ անընդմեջ մրցաշրջանում գրանցեց 10 և ավելի թրիփլ-դաբլ՝ գերազանցելով Օսկար Ռոբերտսոնի ռեկորդը, որը 6 մրցաշրջան անընդմեջ էր այդ ցուցանիշը գրանցել:
Հիշեցնենք, որ սա սերբ բասկետբոլիստի 115-րդ թրիփլ-դաբլն էր կարիերայում, և այդ ցուցանիշով նա չորրորդն է NBA-ի պատմության մեջ: