Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում կայացել են 7 հանդիպումներ:
«Վաշինգտոնը» տանը 111-118 հաշվով պարտվել է «Ֆիլադելֆիային», որի կազմում Ջեյմս Հարդենը վաստակել է 23 միավոր ու կատարել 17 արդյունավետ փոխանցում:
«Յուտան» հերթական հաղթանակն է տարել՝ տանը առավելության հասնելով «Մեմֆիսի» նկատմամբ, որի կազմում 37 միավոր է վաստակել Ջա Մորանտը: «Կլիպերսն» ընդհատել է 4 անընդմեջ պարտությունների շարքն ու հաղթել «Ռոկետսին»:
NBA, կանոնավոր առաջնություն
«Շառլոտ» – «Սակրամենտո»՝ 108-115 (34-24, 33-28, 18-37, 23-26)
«Վաշինգտոն» – «Ֆիլադելֆիա»՝ 111-118 (28-30, 24-22, 21-34, 38-32)
«Տորոնտո» – «Ատլանտա»՝ 139-109 (34-28, 30-25, 31-27, 44-29)
«Բրուքլին» – «Ինդիանա»՝ 116-109 (33-18, 28-36, 31-31, 24-24)
«Միլուոկի» – «Դետրոիտ»՝ 110-108 (34-23, 26-29, 28-25, 22-31)
«Յուտա» – «Մեմֆիս»՝ 121-105 (23-26, 38-18, 36-30, 24-31)
«Կլիպերս» – «Հյուսթոն»՝ 95-93 (30-23, 21-29, 22-24, 22-17)