Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում ապրիլի 9-ին կայացել է երեք հանդիպում:
Ուշագրավ էր «Սան Անտոնիո Սփուրսի» խաղարկող Թրե Ջոնսի ելույթը «Մինեսոտա Թիմբերվուլվզի» դեմ խաղում (131-151): Նա դարձավ թրիփլ-դաբլի հեղինակ՝ 21 միավոր, 10 ռեբաունդ և 12 ասիստ:
«Քլիպերսի» հաղթանակից հետո «Թիմբերվուլվզը» զրկվեց անմիջապես փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից և կմասնակցի փլեյ-ին փուլին: Վերջին խաղային օրը Արևմտյան կոնֆերենցիայի չորս թիմ՝ «Գոլդեն Սթեյթ «Ուորիորզը», «Լոս Անջելես Քլիպերսը», «Նյու Օռլեան Պելիկանսն» ու «Լոս Անջելես Լեյքերսը», կպայքարի փլեյ-օֆֆի ուղեգրի համար:
NBA, կանոնավոր առաջնություն
«Սան Անտոնիո Սփուրս» - «Մինեսոտա»՝ 131-151 (35-35, 33-45, 23-39, 40-32)
«Քլիպերս» - «Պորթլենդ»՝ 136-125 (26-33, 38-37, 45-26, 27-29)
«Յուտա Ջազ» - «Դենվեր»՝ 118-114 (32-19, 26-36, 31-40, 29-19)