Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Միլուոկի Բաքսը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և մրցակցի մանրահատակի վրա 102-115 հաշվով զիջեց «Բրուքլին Նեթսին»։
«Բաքսին» չօգնեց նույնիսկ թիմի առաջատար, հույն ծանր հարձակվող Յանիս Ադետոկումբոյի դաբլ-դաբլը, որը վաստակեց 22 միավոր, 12 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Նեթսի» 23-ամյա ամերիկացի հարձակվողական պաշտպան Քեմ Թոմասն էր` 32 միավոր, 5 ռեբաունդ և 2 ասիստ։
«Լոս Անջելես Քլիփերսը» հյուրընկալվելիս 112-104 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ «Ուորոիորզի» թեթև հարձակվող, կանադացի Էնդրյու Ուիգինզը։ Նա վաստակեց 29 միավոր, 3 անգամ կատարեց ռեբաունդ։
«Քլիփերսից» դաբլ-դաբլ են գրանցել խորվաթ կենտրոնական Իվիցա Զուբացը (23 միավոր, 18 ռեբաունդ, 6 ասիստ) և խաղարկող պաշտպան Ջեյմս Հարդենը (23 միավոր, 11 ասիստ, 7 ռեբաունդ)։
NBA, կանոնավոր առաջնություն
«Բրուքլին Նեթս» - «Միլուոկի Բաքս»` 115-102 (27-25, 21-20, 35-33, 32-24)
«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Լոս Անջելես Քլիփերս»` 104-112 (34-34, 20-25, 25-27, 25-26)