Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում կայացել է 8 խաղ:
Արևմտյան կոնֆերենցիայում երկրորդ տեղը զբաղեցնող «Մեմֆիսը» 133-119 հաշվով հաղթել է գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթին», որը 3-րդ անընդմեջ պարտությունն է կրել:
Ֆինն բասկետբոլիստ Լաուրի Մարկանենի դաբլ-դաբլը «Յուտային» օգնել է 118-117 հաշվով հաղթել «Բոսթոնին»: Մարկանենը վաստակել է 28 միավոր ու 10 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին:
NBA, կանոնավոր առաջնություն
«Մեմֆիս» – «Գոլդեն Սթեյթ»՝ 133-119 (33-23, 38-36, 33-41, 29-19)
«Յուտա» – «Բոսթոն»՝ 118-117 (24-34, 33-30, 31-27, 30-26)
«Չիկագո» – «Մայամի»՝ 113-99 (33-19, 37-26, 20-32, 23-22)
«Վաշինգտոն» – «Սակրամենտո»՝ 118-132 (33-37, 27-34, 32-33, 26-28)
«Տորոնտո» – «Մինեսոտա»՝ 122-107 (32-26, 34-32, 28-27, 28-22)
«Ինդիանա» – «Ֆիլադելֆիա»՝ 121-141 (24-34, 37-38, 34-34, 26-35)
«Կլիպերս» – «Օռլանդո»՝ 108-113 (30-31, 25-26, 27-17, 26-39)
«Նյու-Յորք» – «Դենվեր»՝ 116-110 (36-28, 26-39, 29-24, 25-19)