Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) «Մայամի Հիթը» փլեյ-ինում մրցակցի խաղահրապարակում լրացուցիչ ժամանակում 123-114 հաշվով հաղթել է «Ատլանտա Հոուքսին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Հիթի» հարձակողական պաշտպան Տայլեր Հիրոն` վաստակելով 30 միավոր, կատարելով 8 ռեբաունդ և 7 ասիստ։
«Մեմֆիս Գրիզլիսն» էլ տանը 120-106 հաշվով հաղթել է «Դալաս Մավերիքսին»։
Հյուրերին չեն օգնել նույնիսկ Էնթոնի Դևիսի 40 միավորը, օղակից անդրադարձած 9 գնդակին տիրելն ու 2 արդյունավետ փոխանցումը։ Նա հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։
«Մայամին» ու «Մեմֆիսը» դարձել են փլեյ-օֆֆի վերջին մասնակիցները։
NBA, փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
«Քլիվլենդ Կավալյերս» - «Մայամի Հիթ»,
«Ինդիանա Փեյսերս» - «Միլուոկի Բաքս»,
«Բոստոն Սելթիքս» - «Օռլանդո Մեջիք»,
«Նյու Յորք Նիքս» - «Դետրոյթ Պիստոնս»,
«Օքլահոմա Սիթի Թանդեր» - «Մեմֆիս Գրիզլիս»,
«Դենվեր Նագեթս» - «Լոս Անջելես Քլիփերս»,
«Հյուսթոն Ռոքեթս» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»,
«Լոս Անջելես Լեյքերս» - «Մինեսոտա Թիմբերվուլվզ»։
Հաջորդ փուլ դուրս կգան առաջինը չորրորդ հաղթանակը տարած թիմերը։ Փլեյ-օֆֆը կմեկնարկի ապրիլի 19-ին։ NBA-ի գորոծող չեմպիոնը «Բոստոն Սելթիքսն» է։
NBA, փլեյ-ին
«Ատլանտա Հոուքս» - «Մայամի Հիթ»` 114-123 (24-33, 29-29, 24-24, 29-20, լրացուցիչ ժամանակ` 8-17)
«Մեմֆիս Գրիզլիս» - «Դալաս Մավերիքս»` 120-106 (39-24, 27-25, 30-29, 24-28)


