Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դալաս Մավերիքսը» սեփական խաղադաշտում 126-97 հաշվով հաղթել է «Պորտլենդ Բլեյզերսին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Դալասի» առաջատար Լուկա Դոնչիչը, որը վաստակել է 41 միավոր։ Սլովենացին նաև գրանցել է 6 ռեբաունդ ու 5 ասիստ: Դոնչիչի ակումբակից Կայրի Իրվինգը հավաքել է 19 միավոր։
«Դալասը» 7-րդն է Արևմտյան կոնֆերենցիայում, իսկ «Պորտլենդը» նախավերջին՝ 14-րդ տեղում է։