Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Բոլոր աստղերի խաղով պայմանավորված կարճատև դադարից հետո վերսկսել է կանոնավոր առաջնությունը։ Հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսն» ընդունել է առանց առաջատար Ստեֆեն Քարիի մնացած գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին» և հաղթել 124-111 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Լեյքերսի» պաշտպան Մալիկ Բիզլին, որը վաստակել է 25 միավոր: Ամերիկացի բասկետբոլիստը նաև գրանցել է երեք ռեբաունդ և կատարել մեկ ասիստ: NBA-ի պատմության լավագույն ռմբարկու Լեբրոն Ջեյմսը լոսանջելեսցիների կազմում վաստակել է 13 միավոր։
«Լեյքերսը» 13-րդն է Արևմտյան կոնֆերենցիայում, իսկ «Գոլդեն Սթեյթը» 10-րդ տեղում է:
NBA, կանոնավոր առաջնություն
«Լեյքերս» — «Գոլդեն Սթեյթ»՝ 124-111 (31-23, 28-33, 36-24, 29-31)
«Սակրամենտո» — «Պորտլենդ»՝ 133-116 (29-37, 37-20, 34-34, 33-25)
«Դալաս» — «Սան Անտոնիո»՝ 142-116 (34-26, 40-37, 25-27, 43-26)
«Յուտա» — «Օկլահոմա Սիթի»՝ 120-119 (28-26, 18-29, 32-31, 28-20, 14-13)
«Ֆիլադելֆիա» — «Մեմֆիս»՝ 110-105 (22-37, 25-22, 28-22, 35-24)
«Քլիվլենդ» — «Դենվեր»՝ 109-115 (26-31, 31-25, 34-33, 18-26)
«Օռլանդո» — «Դեթրոյթ»՝ 108-106 (28-26, 19-20, 33-33, 28-27)
«Ինդիանա» — «Բոստոն»՝ 138-142 (31-34, 27-34, 39-32, 28-25, 13-17)
«Տորոնտո» — «Նյու Օռլեան»՝ 115-110 (23-19, 31-26, 38-32, 23-33)