Logo

NBA. «Լեյքերսը» հաղթեց լրացուցիչ ժամանակում, օրվա արդյունքները (տեսանյութ)

11:25 / 03.11.2022Բասկետբոլ
Լեյքերս-Նոր Օրլեան

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում կայացել են 11 հանդիպումներ։

«Լոս Անջելես Լեյքերսը» սեփական խաղահրապարակում լրացուցիչ ժամանակում 120-117 հաշվով հաղթել է «Նոր Օրլեանին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ամերիկացի Լենի Օկերը, որը տանտերերի կազմում վաստակել է 28 միավոր։ «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է 20 միավոր ու կատարել 10 արդյունավետ փոխանցում՝ դառնալով դաբլ-դաբլի հեղինակ։

NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» – «Նոր Օրլեան»՝ 120:117 (լրացուցիչ ժամանակ) (23:27, 33:17, 26:35, 29:32, 9:6)

«Ֆիլադելֆիա» – «Վաշինգտոն»՝ 111:121 (25:31, 26:26, 39:34, 21:30)

«Քլիվլենդ» – «Բոստոն»՝ 114:113 (լրացուցիչ ժամանակ) (35:27, 15:29, 33:20, 24:31, 7:6)

«Մայամի» – «Սակրաեմնտո»՝ 110:107 (33:32, 20:19, 24:25, 33:31)

«Նյու Յորք» – «Ատլանտա»՝ 99:112 (32:21, 33:36, 10:32, 24:23)

«Չիկագո» – «Շառլոտ»՝ 106:88 (27:26, 34:26, 23:18, 22:18)

«Միլուոկի» – «Դետրոյտ»՝ 116:91 (31:26, 25:21, 29:21, 31:23)

«Հյուսթոն» – «Կլիպերս»՝ 101:109 (24:34, 29:22, 26:30, 22:23)

«Սան Անտոնիո» – «Տորոնտո»՝ 100:143 (31:32, 18:32, 21:40, 30:39)

«Դալաս» – «Յուտա»՝ 103:100 (23:35, 24:15, 27:28, 29:22)

«Պորտլենդ» – «Մեմֆիս»՝ 106:111 (23:30, 22:22, 27:26, 34:33)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ