NBA-ի պատմության գլխավոր ռմբարկու, «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսն ընդգրկվել է 2024 թվականի NBA-ի բոլոր աստղերի խաղի արևմուտքի թիմի մեկնարկային հնգյակում, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:
Լեբրոնը 20-րդ անգամ կմասնակցի բոլոր աստղերի խաղին: Նա NBA-ի պատմության առաջին բասկետբոլիստն է, որը նման նվաճման է հասնում:
Հիշեցնենք, որ NBA-ի բոլոր աստղերի խաղը կկայանա 73-րդ անգամ և կանցկացվի փետրվարի 18-ին Ինդիանապոլիսում: