Logo

NBA․ Լեբրոն Ջեյմսն ամենախոշոր պարտությունն է կրել կարիերայում

12:50 / 28.11.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 94-138 հաշվով պարտվել է «Ֆիլադելֆիային»։

Դա «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի կարիերայի ամենախոշոր հաշվով պարտությունն էր NBA-ում (-44 միավոր)։ Նախկինում ամերիկացի բասկետբոլիստի պարտվել էր 42 միավոր տարբերությամբ։

Այդ խաղում Ջեյմսը վաստակել է 17 միավոր։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Տայրազ Մաքսին, որը «Ֆիլադելֆիայի» կազմում հավաքել է 31 միավոր։ Նրա ակումբակից Ջոել Էմբիդը վաստակել է 30 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա