Logo

NBA. «Կավալյերսը» պարտության մատնեց գործող չեմպիոնին, «Լեյքերսի» ու «Քլիփերսի» հաղթանակները

14:25 / 02.12.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Քլիվլենդ Կավալյերսը» սեփական մանրահատակի վրա 115-111 հաշվով պարտության է մատնել գործող չեմպիոն «Բոստոն Սելթիքսին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Կավալյերսի» ամերիկացի հարձակողական պաշտպան Դոնովան Միչելը` վաստակելով 35 միավոր, 7 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին, կատարելով 3 արդյունավետ փոխանցում։

«Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս համառ պայքարում 105-104 հաշվով հաղթել է «Յուտա Ջազին»։ «Լեյքերսից» դաբլ-դաբլ են գրանցել ամերիկացիներ, կենտրոնական Էնթոնի Դևիսը (33 միավոր, 11 ռեբաունդ) և ծանր հարձակվող Լեբրոն Ջեյմսը (27 միավոր, 14 ասիստ, 5 ռեբաունդ)

«Լոս Անջելես Քլիփերսն» ընդունել է «Դենվեր Նագեթսին» և առավելության հասել 126-122 հաշվով։ Տանտերերի ամերիկացի խաղարկող պաշտպան Ջեյմս Հարդենը նույնպես դաբլ-դաբլ է գրանցել, վաստակել 39 միավոր, կատարել 11 ռեբաունդ, 9 ասիստ և դարձել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։

«Նագեթսին» չի օգնել նաև NBA-ի եռակի ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչված սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչի թրիփլ-դաբլը` 28 միավոր, 14 ռեբաունդ, 11 ասիստ։

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ Կավալյերս» - «Բոստոն Սելթիքս»` 115-111 (28-24, 23-25, 21-35, 43-27)

«Յուտա Ջազ» - «Լոս Անջելես Լեյքերս»` 104-105 (27-26, 29-32, 25-28, 23-19)

«Լոս Անջելես Քլիփերս» - «Դենվեր Նագեթս»` 126-122 (32-23, 27-36, 33-31, 34-32)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա