Logo

NBA. «Կավալյերսի» երկրորդ անընդմեջ պարտությունը, այլ արդյունքներ

12:11 / 25.01.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Քլիվլենդ Կավալյերսը» մրցակցի մանրահատակի վրա 129-132 հաշվով անակնկալ պարտություն է կրել «Ֆիլադելֆիա Սիքսերսից»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել հյուրերի ամերիկացի խաղարկող Դոնովան Միչելը` վաստակելով 37 միավոր, կատարելով 7 ռաբունդ ու 3 ասիստ։

Քենի Աթկինսոնի գլխավորած թիմը կանոնավոր առաջնությունում կրել է երկրորդ անընդմեջ պարտությունը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆիլադելֆիա Սիքսերս» - «Քլիվլենդ Կավալյերս»` 132-129 (39-33, 25-34, 34-29, 34-33)

«Շառլոթ Հոռնեթս» - «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս»` 97-102 (30-22, 24-28, 21-23, 22-29)

«Մեմֆիս Գրիզլիս» - «Նյու Օռլեան Պելիկանս»` 139-126 (33-29, 29-42, 43-29, 34-26)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ