Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 118-125 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Քլիպերսին»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 33 միավոր: NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն նաև գրանցել է 8 ռեբաունդ և կատարել 7 ասիստ:
«Քլիպերսն» Արևմտյան կոնֆերենցիայում 5-րդն է, իսկ «Լեյքերսը» 7-րդ տեղում է:
NBA, կանոնավոր առաջնություն
«Քլիպերս» — «Լեյքերս»՝ 125-118 (37-31, 34-21, 22-30, 32-36)
«Նյու Օռլեան» — «Մեմֆիս»՝ 138-131 (32-34, 20-35, 33-21, 39-34, 14-7)
«Դալաս» — «Սակրամենտո»՝ 123-119 (28-27, 32-44, 32-21, 31-27)
«Բոստոն» — «Տորոնտո»՝ 97-93 (31-28, 25-16, 23-28, 18-21)
«Միլուոկի» — «Չիկագո»՝ 105-92 (28-21, 21-30, 30-25, 26-16)
«Դեթրոյթ» — «Բրուքլին»՝ 108-123 (34-47, 23-27, 33-22, 18-27)