Logo

NBA. Ջեյլեն Բրաունի 30 միավորն օգնել է «Բոստոնին» հաղթել արտագնա խաղում

11:15 / 25.02.2024Բասկետբոլ
null

«Բոստոն Սելտիքսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում հյուրընկալվել է «Նյու Յորք Նիքսին» և հաղթել 116-102 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Նյու Յորք Նիքսի» ամերիկացի բասկետբոլիստ Ջեյլեն Բրանսոնը, որը վաստակել է 34 միավոր: Նա նաև գրանցել է երեք ռեբաունդ և կատարել 9 ասիստ:

«Բոստոնի» կազմում ամենաարդյունավետը եղել է Ջեյլեն Բրաունը, որը վաստակել է 30 միավոր: Ամերիկացին նաև գրանցել է 8 ռեբաունդ և կատարել երեք ասիստ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Նիքս» - «Բոստոն»՝ 102-116 (26:30, 32:32, 26:35, 18:19)

«Մինեսոտա» - «Բրուքլին»՝ 101-86 (23:22, 19:23, 28:21, 31:20)

«Դետրոյթ» - «Օռլանդո»՝ 109-112 (30:32, 25:33, 30:25, 24:22)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ