Logo

NBA-ի թիմերն առաջին դրաֆթում չեն ընտրել Լեբրոն Ջեյմսի որդուն

14:12 / 27.06.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) թիմերը «Լոս Անջելես Լեյքերսի» աստղ Լեբրոն Ջեյմսի որդի Բրոնիին չեն ընտրել առաջին դրաֆթի ժամանակ, հաղորդում է ESPN-ը։

Անցյալ տարվա ամռանը 19-ամյա ամերիկացի բասկետբոլիստը սրտի կանգ էր ունեցել մարզման ժամանակ։ Վերականգնողական փուլից հետո Բրոնի Ջեյմսը դեկտեմբերին Հյուսիսային Կալիֆորնիայի ուսանողական թիմի կազմում նորամուտն էր նշել Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայում (NCAA)։

NBA-ի դրաֆթի առաջին համար է դարձել ֆրանսիացի հարձակվող Զակարի Ռիսաշեն, որին ընտրել է «Ատլանտա Հոուքսը»։ Երկրորդն Ալեքսանդր Սարն է, ֆրանսիացի կենտրոնականը կմիանա «Վաշինգտոն Ուիզարդսին»։ Դրաֆթի երրորդ համարն ամերիկացի պաշտպան Ռիդ Շեպարդն է, որին ընտրել է «Հյուսթոն Ռոքետսը»։

Դրաֆթի երկրորդ փուլը կկայանա հունիսի 27-ին։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Լոս Անջելես Լեյքերսը» պատրաստ է դրաֆթի ժամանակ իրականացնել Բրոնի Ջեյմսի գործարքը, որպեսզի NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն հնարավորություն ունենա խաղալու որդու հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա