«Պորտլենդի» նախկին բասկետբոլիստ Չենս Կոմանչը խոստովանել է ծանր հանցագործության մասին։
Բասկետբոլիստը և 19-ամյա Սակարի Հարնդենը սպանել են 23-ամյա Մարաինա Ռոջերսին, հայտնում է ktnv.com-ը։ Կոմանչը Լաս Վեգասի ոստիկանությանը հայտնել է, որ սպանությունը տեղի է ունեցել Հարնդենի նախաձեռնությամբ։ Հանցագործները Մարաինա Ռոջերսին խեղդամահ են արել։
Ոստիկանության աշխատակիցները Ռոջերսի դիակը գտել են Նևադա նահանգի ամայի վայրերից մեկում։ Չենս Կոմանչը ձերբակալվել է Կալիֆորնիա նահանգում, որտեղ ելույթ էր ունենում «Սակրամենտոյի» դուստր թիմ հանդիսացող «Ստոկտոն Քինգզում»։ Սպասվում է, որ 27-ամյա բասկետբոլիստը կարտահանձնվի Նևադայի ոստիկանություն։