Logo

NBA-ի միակ բասկետբոլիստը, որը Լեբրոն Ջեյմսի դեմ խաղերում ունի անպարտելի վիճակագրություն ու 5 հաղթանակ

11:08 / 24.10.2023Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Կլիպերսի» հարձակողական պաշտպան Տերենս Մենը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 8 հանդիպում է անցկացրել «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի դեմ։ Բոլոր այդ խաղերում Մենի թիմը հաղթել է։

Statmuse-ի համաձայն՝ Տերենս Մենը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության մեջ միակ բասկետբոլիստն է, որը Լեբրոն Ջեյմսի դեմ խաղերում տարել է նվազագույնը 5 հաղթանակ՝ մնալով անպարտելի։

Տերենս Մենը 2020 թվականից է խաղում «Լոս Անջելես Կլիպերսում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ NBA-ի նախորդ մրցաշրջանում 27-ամյա ամերիկացի բասկետբոլիստը մասնակցել է 5 հանդիպման, միջին արդյունավետությունը կազմել է 10,6 միավոր, 3,2 ռեբաունդ ու 2,2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա