Logo

NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականը

13:25 / 14.05.2025Բասկետբոլ
Պաշտոնական
null

Փիթ Դոմինգեսը կգլխավորի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

2025-ի հուլիսի 11-ից 20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանի հավաքականը հանդես է գալու նոր մարզչական կազմով, և այն գլխավորելու է Փիթ Դոմինգեսը:

Դոմինգեսը, որը 2022-ից ընդգրկված է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում, այժմ աշխատում է NBA-ը ներկայացնող «Միլուոկի Բաքսում»: 

Նրա օգնականները կլինեն Կոնստանտինոս Պապավասիլեուն և Սևակ Քեթենջյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ